Ի պաշտպանություն Պուտինի ինքնառաջադրման հավաքվել է կես միլիոնից ավելի ստորագրություն

Ի պաշտպանություն Ռուսաստանի Դաշնության 2024 թվականի նախագահական ընտրություններում պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինի ինքնառաջադրման այսօրվա դրությամբ հավաքվել է ավելի քան կես միլիոն ստորագրություն: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Սուվորովան։

«Մոսկվայի մարզից հավաքված ստորագրությունների առաջին մասն այսօր բերվել է կենտրոնական շտաբ, մյուս շրջանները կսկսեն ստորագրություններն ուղարկել հունվարի 5-ից: Տարածաշրջանային շտաբի վերջին տվյալներով՝ ողջ տարածքում հավաքվել է ավելի քան 500 հազար ստորագրություն ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի, և այժմ մեր իրավաբանները կսկսեն ստուգել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», - հաղորդել է Սուվորովան։

Թեկնածությունը գրանցելու համար ինքնառաջադրվող քաղաքացին պետք է հավաքի առնվազն 300 հազար ստորագրություն:

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում նշանակված են մարտի 17-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սլուցկին ներկայացրել է Ռուսաստանի նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը «Նոր մարդիկ»-ը Դավանկովին առաջադրել է ՌԴ նախագահի թեկնածուՌԴ ԿԸՀ-ն Դունցովային չթույլատրեց մասնակցել նախագահական ընտրություններին Պուտինն այսօր ԿԸՀ-ում գրանցվում է որպես նախագահության ինքնառաջադրված թեկնածու