Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նախագահության թեկնածուի գրանցման փաստաթղթերը հանձնելու համար:
Դեկտեմբերի 16-ին ընտրողների նախաձեռնող խումբը պաշտպանել է Պուտինի թեկնածությունը, նա ինքնառաջադրված թեկնածու է:
Գրանցվելու համար Պուտինին անհրաժեշտ է հավաքել Ռուսաստանի քաղաքացիների 300 հազար ստորագրություններ: Նա հինգերորդ անգամ է առաջադրվում:
2024 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները կտևեն երեք օր՝ մարտի 15-ից 17-ը: