Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարավոյտը Տելեգրամի իր էջում գրել է, որ ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով Ալեկսեևկա գյուղում մեկ մարդ է զոհվել։ Վնասվել են տներ, վարչական շենքեր, էլեկտրահաղորդակցության գծեր։
«Վերկանգման աշխատանքները կսկսվեն, երբ անվտանգ լինի»,- նշել է նահանգապետը։
Դոնեցկում 5 մարդ է վիրավորվել ուկրաինական կվադրոկոպտերի կողմից նետված զինամթերքի պայթյունի պատճառով։ Հայտնել է օկուպացված Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Ուկրաինայի մի շարք մարզերում շաբաթ առավոտյան տագնապի ազդանշաններ են լսվել։ Կրիվոյ Ռոգում պայթյուննր են տեղի ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ նախագահական ընտրարշավի մեկնարկից հետո ռուսների գրոհներն Ուկրաինայում ինտենսիվացել են