Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումից հետո, ինչի հետևանքով Ռուսաստանի մայրաքաղաքում երեկ շենքեր են վնասվել, կարճ ժամանակով փակվել էր «Վնուկովո» օդանավակայանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հայտարարել է՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումները երկու երկրների միջև պատերազմի «անխուսափելի, բնական և բացարձակապես արդար գործընթաց են»:
Զելենսկու խոսքով՝ պատերազմը վերադառնում է Ռուսաստանի տարածք։
Մոսկվան և Կիևը երեկ հայտնել են միմյանց տարածքների վրա անօդաչու թռչող սարքերով հարվածների մասին։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը փոխանցել է, որ գիշերն իրանական արտադրության չորս ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են խոցել Խերսոնի և Դնեպրոպետրովսկի շրջաններում:
Մոսկվայում, ըստ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են «Москва-сити» բիզնես թաղամասի երկու շենքեր, կա մեկ տուժած։