Ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման․ Ռյաբկով

Ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման, նախազգուշացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը որևէ դեպքում անպատասխան չի թողնի այս վերաբերմունքը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես անդրադարձել է այդ հարցին, նշելով, որ եթե նման սցենարն իրագործվի, Ռուսաստանը երբեք հանգիստ չի թողնի ակտիվների սառեցման նախաձեռնողներին։

«Դա իրավական հետևանքներ կունենա, Մոսկվան կօգտվի դատական կարգով որոշումը վիճարկելու իրավունքից, բացի այդ, ռուսական կողմը կքննարկի, թե ինչ է հնարավոր ի պատասխան բռնագրավվել»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում ասել է, թե ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի Դաշնության հնարավոր դերը Ուկրաինայի վերականգնման գործում։

Նրա փոխանցմամբ, «դեռ վաղ է խոսել այդ նպատակով ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու հնարավորության մասին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը քննարկում է գրեթե 200 մլրդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվներից շահույթները Ուկրաինա ուղարկելու հարցը. FT