Մատչելիության հղումներ

Էստոնիան նախատեսում է նախագիծ ներկայացնել՝ ռուսական ակտիվները կալանքի տակ դնելու և Ուկրաինա փոխանցելու համար


ՌԴ դեսպանատունը Էստոնիայում, արխիվ
ՌԴ դեսպանատունը Էստոնիայում, արխիվ

Էստոնիան նախատեսում է հունվարին իրավական նախագիծ ներկայացնել ռուսական ակտիվները կալանքի տակ դնելու և դրանք Ուկրաինա փոխանցելու համար, Bloomberg-ի փոխանցմամբ` ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Միհկել Թամմը։

Նրա խոսքով` նախարարություններին ակտիվների առգրավման ծրագիր մշակել հանձնարարվել էր դեկտեմբերի վերջին։ Էստոնիան մտադիր է ծրագիրը ներկայացնել, մինչև Եվրահանձնաժողովը համապարփակ համաձայնագիր մշակի, թե ինչպես տնօրինել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրո սառեցված պահուստները և պատժամիջոցների տակ գտնվող ռուսների միլիարդավոր սառեցված ակտիվները:

Էստոնիայում ռուսների սառեցված ակտիվների չափը կազմում է 20 մլն եվրո։

Եվրամիության անդամները «պետք է շարունակեն աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ագրեսիայի հանցագործության համար և օգտագործել երկրի սառեցված ակտիվները, դեկտեմբերին հայտարարել էր Էստոնիայի վարչապետ Կայյա Կալլասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG