Մատչելիության հղումներ

ԱՄՆ դատարանը թույլատրել է բռնագանձել ռուս օլիգարխի գումարները


Ռուս օլիգարխ Կոնստանտին Մալոֆեև, արխիվ
Ռուս օլիգարխ Կոնստանտին Մալոֆեև, արխիվ

ԱՄՆ դատարանը դատախազությանը թույլատրել է բռնագանձել 2014 թվականից պատժամիջոցների տակ գտնվող ռուս գործարար, «Ցարգրադ» հեռուստաալիքի հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևին պատկանող 5,4 միլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Դատարանի որոշումը ռուս օլիգարխի ակտիվների բռնագրավման առաջին որոշումն էր այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությունը 2022 թվականին ստեղծեց KleptoCapture կոչվող աշխատանքային խումբը՝ վերահսկելու համար ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանն ի պատասխան սահմանվող պատժամիջոցների պահպանումը: Այն նաև պատերազմից ավերված Ուկրաինան վերականգնելու համար բռնագրավված միջոցների հնարավոր օգտագործման ճանապարհ է բացում:

Նյու Յորքի դատախազությունը կալանք է դնել Denver Sunflower Bank-ի հաշվին գտնվող միջոցների վրա, որոնք, ըստ ամերիկյան իշխանությունների, Մալոֆեևը փորձել է փոխանցել գործընկերոջը՝ խախտելով պատժամիջոցները։

Քանի որ Մալոֆեևը չի վիճարկել բռնագանձման պահանջը, դատախազները երեկ հայտարարել են, որ միջոցները պետք է բռնագրավվեն: Ռուսական Forbes-ին տված մեկնաբանությունում ռուս գործարարներից մեկն ասել է, որ խոսքը դեռ 2014 թվականին սառեցված գումարների մասին է։

XS
SM
MD
LG