Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր տարին ամփոփող ասուլիս է տվել, որի ընթացքում պնդել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը չվավերացնելու հարցում թուրք- հունգարական համաձայնություն չկա։ «Երկու երկրներն անկախ իրարից են որոշում ընդունում», - հավաստիացրել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիայի իշխող ուժի պատգամավորները տապալել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումըՕրբանը վերհաստատել է իր տեսակետները Ուկրաինայի հետ կապված, մասնավորապես Կիևին Եվրամիության կողմից 50 միլիարդ եվրո օգության արգելափակումը նա ճիշտ է համարում։ «Ես համոզված եմ, որ Ուկրաինային 50 միլիարդ եվրո տրամադրելը Եվրամիության բյուջեից, որտեղ դրա համար գումար չկա, և վարկ վերցնելը վատ որոշում է։ Փոխարենը եկեք լավ որոշում ընդունենք՝ Հունգարիայի առաջարկը», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրբանն ընդդեմ 26-ի․Կիևը Վաշինգտոնից հետո այժմ էլ Բրյուսելում է ֆինանսական օգնության խոչընդոտների բախվումՌուսաստանի նախագահի հետ լավ կապեր ունեցող Օրբանն ասել է, թե մոտ ապագայում չի պլանավորում հանդիպել Վլադիմիր Պուտինին, բայց նախապատրաստվում է բանակցությունների Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։