Մատչելիության հղումներ

Հունգարիան չի աջակցի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկին․ Օրբան


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօրվա հեռուստահարցազրույցում խոստացել է, որ Հունգարիան չի համաձայնի Եվրամիության (ԵՄ) որևէ առաջարկի հետ՝ Ուկրաինայի անդամակցության բանակցություններ սկսելու համար։

Անցած ամիս Եվրահանձնաժողովն առաջարկել էր Կիևի հետ բանակցություններ սկսել։

Եվրամիության առաջնորդների գագաթնաժողը նախատեսված է դեկտեմբերի կեսերին, որտեղ նախատեսվում է քննարկել Եվրահանձնաժողովի առաջարկը, սակայն Օրբանն ասել է, որ Ուկրաինայի անդամակցության հարցով պաշտոնական բանակցություններ սկսելը վաղաժամ է։

«Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը, բանակցությունների մեկնարկը չի համապատասխանում Հունգարիայի ազգային շահերին»,-հայտարարել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը համարվում է Եվրոպայում մնացած եզակի առաջնորդներից մեկը, որը լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

XS
SM
MD
LG