Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի ժամանելով Բրյուսել, որտեղ մեկնարկում է նաև Ուկրաինայի հարցով ԵՄ վճռորոշ գագաթնաժողովը, կրկին պնդել է, որ Ուկրաինան պատրաստ չէ ԵՄ անդամակցության բանակցություններին։
«Ներկայումս պատճառ չկա Ուկրաինայի հետ բանակցություններ վարել անդամակցության համար։ Նախապայմանները չեն կատարվել։ Այդ հարցին պետք է վերադառնալ ավելի ուշ»,- «Ռոյթերս»-ի փոխանցմամբ, ասել է Օրբանը, նաև նշելով, որ հունիսին Եվրախորհրդարանի ընտրություններ են անցկացվելու։
Հունգարիան մինչ այս պահը արտահայտած դիրքորոշմամբ, դեմ է Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև Ուկրաինային 50 միլիարդ աջակցություն տրամադրելու ծրագրին»։ Կիևի համար սա ծայրահեղ կարևոր է՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի աջակցության հետ կապված Կոնգրեսում առաջացած խնդիրները։
ԵՄ գագաթնաժողովից առաջ Եվրահանձնաժողովի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը մտադիր են հադիպում ունենալ Օրբանի հետ։
Օրբանը իր դիրքորոշումը արդարացնում է Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված մտահոգություններով։ Սակայն Եվրամիության պաշտոնյաներն ու դիվանագետները կասկածում են, որ նա սակարկությունների է գնում, քանի որ Եվրամիությունը սառեցրել է շուրջ 10 միլիարդ եվրո աջակցությունը Հունգարիային՝ այդ երկրում օրենքի գերակայության խնդիրների պատճառով։
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն երեկ ասել է․ - «Մենք հունգարական շուկայում չեք, որտեղ կարող ենք մի բան փոխանակել մյուսի հետ»։