Հունգարիայի իշխող ուժի պատգամավորները երկուշաբթի օրը չեն մասնակցել խորհրդարանի նիստին, որի օրակարգում ընդգրկված էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։ Այս մասին հայտնում է Daily News Hungary պարբերականը։ Իշխող ուժը խորհրդարանում 2/3 մեծամասնություն ունի։
Ընդդիմադիր պատգամավորները, ելույթ ունենալով, քննադատել են իշխող կուսակցության պատգամավորներին՝ նիստին չներկայանալու համար։
Անցած շաբաթ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ եթե Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն լինի, ապա Հունգարիան չի ձգձգի անդամակցության հարցը։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր վավերացնել Շվեդիայի հայտը, բայց խորհրդարանը այդ հարցին հավանաբար կանդրադառնա գալիք հոկտեմբերին, արձակուրդից հետո։