ԱՄՆ արտաքին գերատեսչությունը դեմ չէ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, սակայն Անկարային հիշեցնում է, որ Կոնգրեսը հարցը կապում է Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու խնդրի հետ:
Այդ մասին դեկտեմբերի 18-ին ասել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք, մեր հերթին, աջակցում ենք Թուրքիային F-16-ների վաճառքին (...): Բայց Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր ասում են, որ վաճառքը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, եթե Թուրքիան հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Եվ մենք Թուրքիային կոչ ենք անում հնարավորինս արագ դա անել»,- ասել է խոսնակը:
Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե F-16 կործանիչների մատակարարման խնդրում հույսը դնում է ԱՄՆ-ի կողմից փոխադարձության կարգով որոշում կայացնելու վրա՝ ի պատասխան Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի խոսքով՝ Բայդենը դրական է արձագանքել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցին