Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ պետք է դառնա մինչև նոյեմբերի 28-ը»


«ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամներին Շվեդիայի անդամակցության հարցը լուծել մինչև նոյեմբերի 28-29-ը, երբ կայանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հերթական գագաթաժողովը», - տեղեկացնում է Bloomberg-ը՝ նշելով, որ Ստոլտենբերգը անցած շաբաթ նման բովանդակության նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների ղեկավարներին։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, վավերացման նպատակով, ուղարկել է Ազգային մեծ ժողով։ Թուրքիայից բացի, Շվեդիայի անդամակցության մասին փաստաթուղթը չի վավերացրել նաև Հունգարիայի խորհրդարանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG