Թուրքիայում տեղի է ունեցել «Համաս» խմբավորման ղեկավարների գաղտնի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Kan իսրայելական հեռուստաալիքը։
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:
Հեռուստաալիքի փոխանցմամբ, հանդիպման համար Լիբանանից Թուրքիա է ժամանել «Համաս»-ի քաղբյուրոյի անդամ Սալեհ ալ-Արուրին, իսկ Քաթարից՝ խմբի նախկին ղեկավար Խալիդ Մեշալը։
Անկարան երաշխավորել է այդ երկու ահաբեկիչների անվտանգությունը և հանդիպման գաղտնիությունը։
Դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու որոշումը պայմանավորված է առցանց բանակցություններին Իսրայելի հետախուզական ծառայությունների հնարավոր միջամտության մտավախությամբ:
Հանդիպման նպատակը կարող էր լինել Գազայի հատվածում Իսրայելի հետ պատերազմի հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցումը։
Մասնակիցները, ենթադրաբար, կարող էին քննարկել հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման նոր գործարքի, ինչպես նաև Լիբանանի տարածքում «Համաս»-ի գործողությունների հնարավորությունը։
Ըստ Reuters-ի՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ «Համաս»-ի զինյալների հսկողության տակ են եղել 129 պատանդներ, այդ թվում՝ 19 կին և 2 երեխա։
«Համաս»-ին ենթարկվող Գազայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ իսրայելական հարվածների հետևանքով հոկտեմբերի 7-ից ի վեր սպանվել են ավելի քան 18 հազար 500 պաղեստինցիներ՝ մեծ մասը կանայք և երեխաներ։
Այդ տվյալների արժանահավատությունն ընթացող պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել:
Իսրայելի կորուստների թիվը մոտ 1200 է, սակայն այդ տվյալը շաբաթներ շարունակ չի թարմացվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ պաղեստինցիների՝ փախստականների ճամբարի վրա ավիահարվածների հետևանքով 90 մարզ է զոհվել