Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնում է Իսրայել


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այսօր կժամանի Իսրայել, հաղորդում է BBC-ին՝ նշելով՝ Գազայում խաղաղ բնակչության զոհերի թվի ֆոնին միջազգային ճնշումը մեծանում է։

Ըստ Associated Press-ի՝ Օսթինը մեկնում է Թել Ավիվ Գազայում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի դեմ հիմնական մարտական գործողություններն ավելի սահմանափակ արշավի վերածելու խորհրդով՝ կանխելու տարածաշրջանային լայն պատերազմը:

ԱՄՆ պաշտպանության նախարարի այցն Իսրայել տեղի է ունենում շաբաթ օրը Իրանի աջակցությունը վայելող զինյալների կողմից անօդաչու թռչող սարքերով Կարմիր ծովում առևտրային և ԱՄՆ նավատորմի նավերի դեմ հարձակման ֆոնին։ Նրանք հայտարարել են, որ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Իսրայելի «ագրեսիան» դադարի։

Նախատեսվում է Օսթինի այցը նաև Քաթար և Բահրեյն՝ Կարմիր ծովում առևտրային նավերի անվտանգության հարցով բանակցությունների համար:

XS
SM
MD
LG