Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հորդորել է Իսրայելին կենտրոնանալ խաղաղ բնակիչների կյանքը պահպանելու վրա


Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է Իսրայելին կենտրոնանալ խաղաղ բնակիչների կյանքը պահպանելու վրա։

«Ոչ թե դադարեցնել պայքարը «Համաս»-ի դեմ, այլ ավելի ուշադիր լինել», -ասել է Բայդենը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էլ ասել է, թե Վաշինգտոնը կոչ է անում Իսրայելին «Համաս»-ի դեմ պատերազմում թիրախավորել ահաբեկչական խմբավորման առաջնորդներին՝ զանգվածային հրթիռակոծությունների ու ցամաքային գործողությունների փոխարեն։

Առայժմ, սակայն, հստակ չէ՝արդյոք Իսրայելը համաձայնել է և երբ է պատրաստվում փոխել իր մարտավարությունը։ Հոկտեմբերի 7-ից՝ ծայրահեղական «Համաս»-ի հարձակումից հետո մինչև օրս շարունակվող բախումներում առնվազն 19 հազար պաղեստինցի, 1200 իսրայելցի է զոհվել։

XS
SM
MD
LG