Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Երկու ղեկավարները քննարկել են իրավիճակը Գազայում, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, F-16 տեսակի մարտական օդանավերի գործարքը և երկկողմ հարաբերությունները։
Նախագահ Էրդողանն ընդգծել է Գազայում հումանիտար աղետը կանխելու անհրաժեշտությունը։
Նա Բայդենին ասել է, որ տարածաշրջանում մշտական հրադադարի ապահովումը Միացյալ Նահանգների պատմական առաքելությունն է:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Բայդենն աջակցություն է հայտնել Հունաստանի և Թուրքիայի կապերի բարելավման գործընթացին։
Բայդենը վերահաստատել է, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողացել դադարեցնել բռնությունները Գազայում. Ֆիլիպո Գրանդի