Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածերի թիվը հասել է 18 հազար 412-ի, դեկտեմբերի 12-ին հայտնել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։
Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել պաղեստինյան կողմի հրապարակած տվյալների արժանահավատությունը:
Ավելի քան 50 հազար մարդ Գազայի հատվածում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Իսրայելի զոհերի թիվը մոտ 1200 է: Կան վիրավորներ և պատանդներ:
Պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի ջոկատները հարձակվել են հրեական խաղաղ բնակավայրերի վրա:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: