Կա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու հնարավորություն. Գյուլեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

Այժմ կա Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն, Թուրքիայի խորհրդարանում ասել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, նա նշել է, որ «Հայաստանը նույնպես պետք է գործի այդ գիտակցությամբ»:

Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը հարևանների հետ համագործակցելու պատրաստակամություն կցուցաբերի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ գերեվարված զինծառայողներն արդեն Հայաստանում են