Մոսկվայում երկկողմ հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարների, Հայաստանի հարուցած խոչընդոտների մասին»։
«Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանին զինելու ջանքերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության և կայունության համար», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:
Պաշտոնական Թեհրանը Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին առայժմ չի հաղորդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լավրովն ու Բայրամովը կրկին առանց հայկական կողմի քննարկեցին հայ - ադրբեջանական կարգավորումըԲայրամովն, Աբդոլահիանը Մոսկվայում են