Գազայում ևս երկու օր չեն լսվի պայթյուններ, չեն զոհվի խաղաղ բնակիչներ. ժամանակավոր հրադադարը երկարաձգվել է՝ պայմանով, որ ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն այս երկու օրվա ընթացքում ազատ կարձակի իսրայելցի ևս 20 պատանդների՝ երեխաների և կանանց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը կգործի ևս երկու օրԾայրահեղական խմբավորումն արդեն 240 գերիներից 50-ին ազատ է արձակել։ Գերությունից վերադարձածները դեռ չեն շփվում լրագրողների հետ, նրանց փոխարեն դա անում են հարազատները․
«Բարև, ես Իդոն եմ, Կալդերոնների ընտանիքի անունից եմ խոսում: Մեր անուշիկ 16-ամյա Սահարը և մեր հիասքանչ 12-ամյա Էրեզը վերադարձան մեզ մոտ: Մենք հենց նոր լսեցինք, որ նրանք գալիս են վերև, և նրանք միանգամից գնում են բժիշկների մոտ: Սա կարևոր օր է մեր կյանքում, մենք լցված ենք հուզմունքով, բայց դեռ ամբողջությամբ չենք հավատում», - ասում է մի իսրայելցի:
Բժիշկների փոխանցմամբ՝ երեկ ազատ արձակված իսրայելցիները կայուն վիճակում են. - «Այս պահին կարող ենք ասել, որ մեր բոլոր երեխաներն ու մայրերը կայուն առողջական վիճակում են, բայց մենք շարունակելու ենք բուժզննումը»:
Իր հերթին, երեկ Իսրայելն ազատ է արձակել 33 պաղեստինցու՝ 30 անչափահասի ու երեք կնոջ։ Երեկ Գազայի հատված են ժամանել նաև մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի շատ բեռնատարներ, նրանք Գազա են բերել սննդամթերք, վառելիք և դեղորայք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի սկզբից ի վեր ՄԱԿ-ը Գազա է հասցրել ամենամեծ մարդասիրական օգնությունըԳազայի բնակիչները, սակայն, ասում են, թե այս հումանիտար օգնությունը բավարար չէ.
«Եկել ենք մաքուր ջուր լցնենք, ինչպես տեսնում եք, զինադադար է թե ոչ՝ մենք դեռ չունենք լույս, ջուր և առաջին անհրաժեշտության կենսական ապրանքներ: Նայեք, թե ինչպես են մարդիկ հերթ կանգնում, որ ջուր վերցնեն: Երբեմն սպասում ենք մինչև ուշ գիշեր, որ մեր հերթը հասնի, շատ խնդիրներ կան։ Ո՛չ բենզին, ո՛չ էլեկտրականություն, ոչինչ: Աղոթե՛ք մեզ համար, այսքանը կարող եմ ասել»:
Արդյո՞ք Գազայի հատվածում զինադադարը երկու օրով երկարաձգելը կարող է ճանապարհ հարթել ավելի երկար հրադադարի համար: Դիտորդներն ասում են՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կարող է առաջարկել «Համաս»-ը, Իսրայելի պայմանն է, որ ամեն օր ազատ արձակեն տասը պատանդի։ Բայց գերիները ցրված են Գազայի հատվածով մեկ, ու նրանք ոչ միայն «Համաս»-ի, այլ նաև մի քանի այլ խմբավորումների ձեռքում են։
Times of Israel-ի հաղորդմամբ՝ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավար Դեյվիդ Բարնեան գտնվում է Դոհայում, որտեղ բանակցում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Բիլ Բերնսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցությունների մանրամասները դեռ չեն հաղորդվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետը Քաթարում էԻսրայելը միևնույն ժամանակ պնդում է, որ մտադիր չէ անվերջ երկարաձգել զինադադարը, և երբ գերիների փոխանակման գործընթացն ավարտվի, իսրայելական բանակն անպայման կվերսկսի պատերազմը ամբողջ ուժով: Իսրայելի գլխավոր նպատակը «Համաս»-ի ոչնչացումն է, հայտարարել է վարչապետ Նեթանյահուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը կվերսկսի ռազմական օպերացիան մարդասիրական հրադադարից հետոՄինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է արել երկարաժամկետ զինադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել բոլոր պատանդներին, որոնք պահվում են պաղեստինցի զինյալների կողմից։
«Սա Պաղեստինի պատմության ամենամութ էջերից մեկն է», - ասել է Անտոնիո Գուտերեշը Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվան ընդառաջ հայտարարության մեջ:
Նա կրկին դատապարտել է «Համաս»-ի մահաբեր հարձակումը Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին, սակայն շեշտել է, որ դա չի կարող «պատրվակ լինել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատժի համար»: