Մատչելիության հղումներ

«Չի լինի Իսրայելի համար խաղաղություն կամ անվտանգություն առանց Պաղեստինի պետության». Բորել


Ժոզեպ Բորելը Միջերկրական միության համաժողովում, Բարսելոնա, 27 նոյեմբերի 2023թ.
Ժոզեպ Բորելը Միջերկրական միության համաժողովում, Բարսելոնա, 27 նոյեմբերի 2023թ.

Գազայում քառօրյա հրադադարը շատ կարևոր քայլ է, սակայն ավելին է պետք անել Իսրայելի և «Համաս»-ի հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին Բարսելոնայում գումարված Միջերկրական միության համաժողովում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

Բորելն իր ուղերձում նաև դիմել է հավաքին չմասնակցող Իսրայելին՝ Գազան «նորից չգաղութացնելու» կոչով:

«Պաղեստինյան պետությունը Գազայում, Հորդանանի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում՝ երկարատև կտրվածքով Իսրայելի անվտանգությունը երաշխավորող լավագուն և միակ լուծումն է: Չի լինի Իսրայելի համար խաղաղություն կամ անվտանգություն առանց Պաղեստինի պետության»,- ասել է Բորելը:

Հավաքին մասնակցում են նաև Պաղեստինի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Ռիյադ ալ-Մալիքին և արքայազն Ֆայսալ բին Ֆարհանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG