ԱՄՆ- և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը ևս 17 մարդու է ազատ արձակել, այդ թվում՝ 4-ամյա իսրայելցի աղջկա, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Իսրայելի և «Համաս»-ի միջև ժամանակավոր հրադադարը կերկարաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ պատանդներն են ազատ արձակվում։
«Համասը» հայտարարել է, որ ցանկանում է երկարաձգել նոյեմբերի 24-ին ուժի մեջ տած չորսօրյա հրադադարը, եթե «Իսրայելը լուրջ ջանքեր գործադրի ազատ արձակվող պաղեստինցիների թիվը մեծացնելու համար»:
Կիրակի օրը Իսրայելը ազատ է արձակել 39 դեռահաս պաղեստինցի բանտարկյալների՝ ընդհանուր ազատ արձակվածների թիվը հասցնելով 117-ի, հաղորդում է Reuters-ը:
«Համաս»-ը հայտնել է, որ ազատ է արձակել 13 իսրայելցի, երեք թայլանդցի և մեկ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող պատանդի, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ կիրակի օրը հաջողությամբ տեղափոխել է նրանց Գազայից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու «Համաս»-ը սկսեցին բանտարկյալների ու պատանդների փոխանակումը