Ռուսաստանի նախկին վարչապետը՝ «օտարերկրյա գործակալ»

ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով, արխիվ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նոյեմբերի 24-ին նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին «օտարերկրյա գործակալ» է ճանաչել։

Նրանից բացի «օտարերկրյա գործակալների» ցանկը համալրել են պատմաբան Իլյա Վենյավկինը, լրագրողներ Իլյա Դավլյաչինը և Իդրիս Յուսուպովը, «Լյուդի» ՍՊԸ-ն։

Միխայիլ Կասյանովը 2000-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահը։ 2005 թվականից անցել է ընդդիմության շարքերը:

Forbes հանդեսը 2017-ին Կասյանովին անվանել է «արդի Ռուսաստանի պատմության ամենաարդյունավետ վարչապետերից մեկը»:

Կասյանովը ղեկավարել է «Ժողովրդական ազատություն» կուսակցությունը և Ռուսաստանի ժողովրդական-դեմոկրատական միությունը:

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Միխայիլ Կասյանովը 2022 թվականին լքել է հայրենիքը: