Մատչելիության հղումներ

«Դոժդ» ՀԸ-ը Ռուսաստանում անցանկալի կազմակերպություն է ճանաչել


ՌԴ գլխավոր դատախազությունը անցանկալի կազմակերպություն է ճանաչել «Դոժդ» հեռուստաընկերությունը, ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում։

Մինչ այդ՝ 2021 թվականի ամռանը, մասնավոր սեփականություն համարվող ռուսաստանյան այդ հեռուստաընկերությունը Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ է» է ճանաչվել, իսկ 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո, լրատվամիջոցը լքել է երկիրը։

«Դոժդ»-ը հեռարձակումը միառժամանակ շարունակել է Լատվիայից, որտեղ, սակայն, զրկվել է հեռարձակման արտոնագրից, ինչից հետո որոշում է կայացվել գործունեությունը շարունակել Ամստերդամից։

XS
SM
MD
LG