Մատչելիության հղումներ

Նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովը «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել


Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Նովայա Գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին ներառել է «օտարերկրյա գործակալների» ցանկում։

«Մուրատովը մասնակցել է օտարերկրյա գործակալների հաղորդագրությունների և հրապարակումների ստեղծմանն ու տարածմանը, օգտագործել է արտերկրյա լրատվական հարթակները այնպիսի կարծիքների տարածման համար, որոնք բացասական վերաբերմունք են ձևավորում Ռուսաստանի Դաշնության վարած ներքին և արտաքին քաղաքականության հանդեպ», - նշված է Արդարադատության հաղորդագրության մեջ։

Մուրատովի հետ միասին, երեկ կայացված որոշմամբ, «օտարերկրյա գործակալներ» են ճանաչվել նաև չեչեն պատմաբան, 90-ականներին Չեչնիայի նախագահ Ասլան Մասխադովի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Մայրբեկ Վաչագաևը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Քսենիա Լարինան, Սանկտ-Պետերբուրգի տեղական խորհրդարանի նախկին պատգամավոր Մաքսիմ Ռեզնիկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG