Պետդումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հանձնաժողովի փոխնախագհ Կոնստանտին Զատուլինը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի նոյեմբերի 17-ի հարցազրույցում հայտնել է, որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Հայաստանի ընդդիմությունը դիմել էր Ռուսաստանի աջակցությանը։
Խստորեն քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Զատուլինն ասել է, որ 2020-ի ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո նա գնաց ընտրությունների։
«Ընդդիմությունը դիմել էր մեզ՝ խնդրելով որևէ կերպ տեսանելի կերպով աջակցել», - ասել է Զատուլինը՝ մեկնաբանելով նաև ռուսական կողմի մերժումը. - «Ոչ մի դեպքում, նա Ղարաբաղում կրակը դադարեցնելու եռակողմ համաձայնությունը ստորագրածներից մեկն է, եթե նա չլինի, կրկին ռազմական գործողություններ կսկսվեն, մենք չենք ցանկանում ներքաշվել, մենք մեր գործերն ունենք, ուստի ձեռք մի տվեք նրան»,- ասել է Զատուլինը, առանց կոնկրետացնելու, թե ռուսական կողմում ովքեր էին ներկայացնում այդ պատճառաբանությունները։
Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Զատուլինը կարող է հեռացվել իշխող խմբակցության կազմիցՊեսկով. «Կրեմլը բացասաբար է վերաբերվում Հայաստան որոշ ռուսաստանցիների մուտքի արգելքին» ՀՀ ԱԺ-ից հաստատում են՝ Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի