Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կարող է հեռացվել իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության կազմից, ինչպես նաև զրկվել ԱՊՀ հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, այսօր գրել է մոսկովյան «Վեդոմոստի» պարբերականը՝ նշելով, որ նման քայլի պատճառ կարող են դառնալ Զատուլինի կողմից հունիսի 1-ին «Ինչպիսի՞ Ուկրաինա է մեզ հարկավոր» համաժողովի ընթացքում հնչեցրած հայտարարություններից մի քանիսը։
Դրանցում Զատուլինը խստորեն քննադատել էր Ուկրաինայում ընթացող պատերազմը՝ նշելով, որ «հատուկ ռազմական գործողության նպատակներից և ոչ մեկը կյանքի չի կոչվել, դրանցից մի քանիսը ամբողջությամբ իմաստազրկվել են»։