Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած հերթական նիստի ժամանակ դիմել է երկրի ղեկավար Սամոլե Զուրաբիշվիլիին՝ իրեն ներում շնորհելու կոչով։
«Տիկին Զուրաբիշվիլին կարող է օգտվել ներում շնորհելու իր իրավունքից և գրչի մեկ հարվածով իմ երեխաներին վերադարձնել իրենց հորը՝ վերականգնելով նաև քաղաքական հավասարակշռությունը Վրաստանում», - հայտարարել է նախկին նախագահը՝ հավելելով, թե «Սալոմե Զուրաբիշվիլին նման քայլի դիմելու համար բավարար համարձակություն ունի»։
8-ամյա բացակայությունից հետո ժամանելով Վրաստան՝ Միխեիլ Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի շրջանակում։ Նրա դեմ վրացական դատարանների կողմից կայացված և օրինական ուժ ստացած երկու դատավճիռ կա։ Միաժամանակ, Սաակաշվիլին մեղադրյալ է ևս մի քանի քրեական գործերով։ 2022 թվականի մայիսի 12-ից Վրաստանի նախկին նախագահը բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում` գտնվելով անազատության մեջ: Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քանիցս մերժել է Սաակաշվիլիին ներում շնորհելու ընդդիմության կոչերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրացիների կեսից ավելին կողմ է, որ Սաակաշվիլին ներում ստանաԶուրաբիշվիլին մտադիր չէ համաներում շնորհել Սաակաշվիլիին Զուրաբիշվիլի. Սաակաշվիլիին ներում շնորհելը կմեծացնի բևեռացումը