Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլի. Սաակաշվիլիին ներում շնորհելը կմեծացնի բևեռացումը


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե ինքը ներում շնորհի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ապա դա կդառնա հանրային բևեռացման ավելացման պատճառ:

«Դուք գիտեք իմ քաղաքական անցյալը, բայց դա չէ հիմա կարևոր: Ես խորապես համոզված եմ, որ այդ քայլը {Սաակաշվիլիին ներում շնորհելը} կնպաստի բևեռացման աճին, այլ ոչ թե ապաբևեռացմանը: Չեմ կարծում, թե որևէ մեկը կապացուցի հակառակը: Սաակաշվիլիի վերադարձը Վրաստան ինքնին դարձել էր բևեռացման սրման պատճառ», - ասել է Զուրաբիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG