Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին ներողություն է խնդրում Չինաստանի դեսպանից Զուրաբիշվիլիի հայտարարության համար


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, կոլաժ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, կոլաժ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցզյանից՝ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունների առթիվ։

Փարիզ կատարած այցի ընթացքում Զուրաբիշվիլին ֆրանսիական LCI հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե «պատմական ձեռքբերում կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը մի օր կանգնեն դատարանի առջև»։

«Վարչապետ Ղարիբաշվիլին իր ափսոսանքն է հայտնել Վրաստանի նախագահի հայտարարությունների առթիվ՝ նշելով, որ նման հայտարարությունները կտրականապես անթույլատրելի են», - հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

XS
SM
MD
LG