Բաքվում հայտարարում են «Զանգեզուրի միջանցքում» անցակետեր ստեղծելու մտադրության մասին

Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բաղիրով, արխիվ

Պաշտոնական Բաքուն հայտարարում է «Զանգեզուրի միջանցքում» անցակետերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բաղիրովը։

«Ադրբեջանի կառավարությունն աշխատում է «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։ Պետական մաքսային ծառայությունը ևս մասնակցում է այդ աշխատանքներին։ Այժմ մենք աշխատում ենք «Զանգեզուրի միջանցքի» անցակետերի [ստեղծման] ուղղությամբ», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածություններըԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը Ալիևը կրկին քննադատել է ԵրևանինԵրեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է դեպի Նախիջևան ճանապարհի ապահովումից․ Ալիևը՝ ՌայիսիինԹեհրանն ու Բաքուն «համաձայնեցրել են Արաքսի ափով երկաթուղու և մայրուղու երթուղին»