Իտալիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը պնդում է, թե իր երկիրը տարածքային պահանջներ չունի Երևանի նկատմամբ, և որ ապագայում «չի պատրաստվում ներխուժել» Հայաստանի տարածք։
Ըստ նրա՝ հարձակման մասին լուրերի ի հայտ գալու պատճառը Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծման մասին տեղեկությունն է, որը, ինչպես ինքն է նշել, կոչվում է «Զանգեզուրի միջանցք»:
Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե սա ռազմավարական նախագիծ է, և եթե Հայաստանն այս հարցում չկատարի իր պարտավորությունները, իրենք ունեն այլընտրանքային տարբերակ, այն է՝ երկաթուղով և ճանապարհով Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը կապել Նախիջևանի հետ։