Մատչելիության հղումներ

Բայրամով․«Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի»


«Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի մասնակցության», - «Ազերթաջ» գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ինչ-որ մի պահի սկսում է թվալ, թե մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, սակայն վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն նոր մոտեցումներով է հանդես գալիս, և գործընթացը կրկին հայտնվում է փակուղում։ Դա ոչ կառուցողական է, բացի այդ, հակասում է եռակողմ հայտարարության դրույթներին», - նշում է Բայրամովը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ այդ ճանապարհը պարզապես կշրջանցի Հայաստանը։

«Մենք այս ծրագրի իրագործումը կշարունակենք ամեն դեպքում՝ նաև առանց Հայաստանի։ Այդ դեպքում այդ երկիրը պարզապես դուրս կմնա նախագծի շահառուների ցանկից», - հայտարարում է Ջեյհուն Բայրամովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG