Ռուսաստանի արդարադատության նախարարությունը երկրի ամենաազդեցիկ անգլալեզու պարբերականը՝ Moscow Times-ը, «օտարերկրյա գործակալ» է ճանաչել։
Գերատեսչության պնդմամբ, պարբերականը «սխալ տեղեկատվություն է հրապարակում ռուսաստանցի պաշտոնյաների կայացրած որոշումների մասին և խաթարում է երկրի բարի համբավը»։
Moscow Times-ը, որոշման հրապարակումից հետո տարածած հայտարարության մեջ, պնդել է, որ Արդարադատության նախարարությունն այս քայլով փորձում է սահմանափակել լրատվամիջոցի գործունեությունը։
Ամիսներ առաջ «Ռոսկոմնադզորի» որոշմամբ, Ռուսաստանի տարածքում արդեն իսկ արգելափակվել էին Moscow Times-ի անգլալեզու և ռուսալեզու կայքերը։