Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին


Ռուսաստան - «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանց, արխիվ
Ռուսաստան - «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանց, արխիվ

Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել «օտարերկրյա գործակալ» ճանաչված «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին։ Այդ միջնորդությամբ դատարան էր դիմել ՌԴ քննչական կոմիտեն։ Դատավոր Նատալյա Դուդարը մերժեց տնային կալանք սահմանելու կամ այլ սահմանափակումներ կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

Նախօրեին իրավապահները զանգվածային խուզարկություններ էին կատարել Մելքոնյանցի ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում «Գոլոս»-ի ակտիվիստների բնակարաններում ու գրասենյակներում։

Հարցաքննության նպատակով Մելքոնյանցին տարել էին Քննչական կոմիտե։

«Գոլոս» շարժումը ըտրություններ դիտարկող, ընտրողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություն է։

Մելքոնյանցը մեղադրվում է Ռուսաստանում «ոչ-ցանկալի» համարվող կազմակերպության աշխատանքը կազմակերպելու մեջ։ Այդ հոդվածով նրան 6 տարի ազատազրկում է սպառնում։

Նա մեղադրանքը չի ընդունում, քանի որ 2021-ից «Գոլոս»-ը դադարեցրել էր մասնակցությունը «Ընտրությունների դիտարկում կազմակեպելու եվրոպական ցանցին» (ENEMO), անմիջապես այն բանից հետո, երբ այդ կազմակերպությունը Ռուսաստանում «անցանկալի» ճանաչվեց։

Ռուսաստանցի իրավապաշտպան, հասարակական գործիչ Գրիգորի Մելքոնյանցը 42 տարեկան է, ծնվել է Աստրախանում, մասնագիտությամբ իրավաբան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG