ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ զրուցակիցները քննարկել են ռազմադաշտում վերջին զարգացումները և ձմռանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքները, ներառյալ հակաօդային պաշտպանության լրացուցիչ պարագաների շարունակական ապահովումը Ուկրաինա։
Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինային և նրա ժողովրդին։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել ավելի քան 50 դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային տրամադրելու այն աջակցությունը, որն անհրաժեշտ է՝ Ռուսաստանի ագրեսիայից իր ժողովրդին, ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինացի որոշ օդաչուներ արդեն վարում են F-16 տեսակի մարտական ինքնաթիռներ