Վերջերս տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ Ռուսաստանի խորհրդային անցյալը դառնում է պրոպագանդայի հիմնական գործիք՝ արդարացնելու Ուկրաինա ներխուժումը, քանի որ Կրեմլի նպատակներն այդ հարցում հետզհետե ավելի անորոշ են դառնում:
Այս նկարը վերջին մի քանի լուսանկարներից է, որտեղ երևում են զինանշանները, որոնք օգտագործվել են Ուկրաինայի մարտադաշտում: Վերևի աջ անկյունում պատկերված են Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը և Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինը:
Ներխուժման առաջին շաբաթներին սիրողական կադրերում երևում են մի քանի ռուսական տանկեր, որոնց վրա ծածանվում էին խորհրդային դրոշները: Սակայն վերջերս Կրեմլի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներում ավելացել է լուսանկարների թիվը, որոնցում մենք տեսնում ենք խորհրդային խորհրդանիշներ, ինչը վկայում է, որ հնարավոր է այն լայն տարածում է գտել ռուս զինվորականների շրջանում:
Պատմաբան և ռուսական պատերազմի քարոզչության փորձագետ Յան Գարներն ասում է, որ սովետական պատկերներ օգտագործելը հիմնականում առանձին զինվորների և ստորաբաժանումների նախաձեռնությունն է, սակայն այն անուղղակիորեն խրախուսվում է Կրեմլի կողմից ֆինանսավորվող վերջին «քարոզչական միջոցառումների միջոցով, ինչպիսիք են համերգները, հեռուստատեսային շոուները և այլն»:
Վերևի լուսանկարում զինվորական քննիչը կրում է Իոսիֆ Ստալինի պատկերով կրծքանշան, որի վրա գրված է. - «Երբ ես իշխանության էի, այս .... տեղի չունեցավ»:
Գարները կարծում է, որ խորհրդային խորհրդանշանները մասամբ դառնում են պրոպագանդայի հիմնական գործիք, որի նպատակը գնալով անհասկանալի է դառնում:
«Թեև առանձին զինվորներ չեն կարող նույնանալ պետության հայտարարված պատերազմական նպատակների հետ կամ ի վիճակի չեն նկարագրել աշխարհաքաղաքական նպատակները կամ ազգային անվտանգության ռազմավարությունները, որոնք առաջադրում է [Պուտինի] ռեժիմը», - ասաց Գարները` նշելով, - «նրանք միավորվում են անցյալի այս տարրերի շուրջ, որը հակված է ստեղծել հնարավոր ուտոպիստական ապագա, որտեղ Ռուսաստանը կրկին մեծ տերություն կլինի»:
Նկարի պաստառը խորհրդանշում է 2022 թվականին ռուսական ներխուժման առաջին օրերին տեղի ունեցած միջադեպը, երբ տարեց ուկրաինուհին դուրս է եկել իր տնից՝ հանդիպելու զինվորներին, որոնք նրա կարծիքով՝ ռուսներ էին: Կռվողներն իրականում ուկրաինացիներ էին։
Կնոջ կերպարը ռուսաստանյան պատերազմամետ լրատվամիջոցների կողմից լայնորեն օգտագործվել է՝ որպես խորհրդանիշ, Կրեմլի պնդմամբ, թե կա տեղական աջակցություն Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժմանը:
Գարները չի կարծում, թե խորհրդային տարբերանշանների կիրառության աճը Ռուսաստանում վկայում է մարքսիստական քաղաքական համակարգը վերակենդանացնելու ցանկության մասին:
«Ես կասեի, որ Ռուսաստանում շատ քչերն են իսկապես ցանկանում վերականգնել Խորհրդային Միությունը»,- ասել է փորձագետը։
Վերջին հարցումները ցույց են տվել, որ ավելի շատ ռուսներ նույնանում են փլուզված Խորհրդային Միության հետ, քան անկախ Ռուսաստանի: Սակայն Գարները նշում է՝ ինչպես ցարական ժամանակաշրջանի, այնպես էլ կոմունիստական խորհրդանիշները, որոնք միասին տեսնում ենք Ուկրաինայի մարտի դաշտում, ոչ այլ ինչ են, քան անցյալ դարաշրջանի խորհրդանիշներ:
«Դրանցից ոչ մեկն իմաստ չունի, քանի դեռ չեք հասկանում, որ դա ավելի լավ ժամանակ վերադառնալու ցանկության քաղաքականապես անհամապատասխան արտահայտություն է», - ասում է պատմաբանը՝ նշելով, - «բայց, իհարկե, մենք խոսում ենք ավելի լավ ժամանակի մասին, որն իրականում երբեք չի եղել»: