Մատչելիության հղումներ

Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնություն է տրամադրել


Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա, հաղորդում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարութունը՝ տեղեկացնելով, որ էլեկտրական սարքավորումներով 14 բեռնատարները Սումգայիթի արդյունաբերական պարկից այսօր ուղևորվել են Կիև։

«Տրամադրվող օգնության թվում են նաև շուրջ 555 հազար մետր երկարությամբ էլեկտրական մալուխներ, որոնք օգտագործվելու են պատերազմից տուժած ուկրաինական շրջանների էներգամատակարարումը վերականգնելու նպատակով», - հաղորդում է ադրբեջանական գերատեսչությունը։

«Ասպիսով, Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված հումանիտար օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 33 միլիոն ամերիկյան դոլարը», - հաղորդում է երկրի էներգետիկայի նախարարությունը։

XS
SM
MD
LG