Միացյալ Նահանգները կշարունակի առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Հարցին՝ Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպման չեղարկման համատեքստում ի՞նչ հույսեր ունի Վաշինգտոնի սատարած խաղաղ գործընթացի առնչությամբ՝ «այն հեռավոր երազանք է այս կետում», Միլլերն արձագանքել է. - «Մենք շարունակում ենք կարծել, որ երկու կողմերի շահերից է բխում, տարածաշրջանի շահերից է բխում և ավելի լայն աշխարհի շահերից է բխում, որ երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնության, և մենք կշարունակենք առաջ մղել այն»:
Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ամսվա վերջին Բրյուսելում ծրագրվող՝ Եվրամիության խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը չի կայանալու: Հայկական կողմը ենթադրում է, որ ադրբեջանական կողմը «ժամանակ չի գտել» մասնակցելու հանդիպմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենաՀոկտեմբերի սկզբին էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մեկնել Գրանադա՝ Հայաստանի վարչապետի ու Եվրամիության առաջնորդների հետ հանդիպման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայում հնգակողմի փոխարեն կայացավ քառակողմ հանդիպում, ընդունվեց հայտարարություն