Միացյալ Նահանգները ողջունում է ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար, ասել է Պետդեպարտամետնի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով երեկ Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպմանը։
«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է ընդունում դրանք», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Միաժամանակ Պետդեպի խոսնակը նկատել է, որ հասկանում են Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը՝ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, բայց «այդ երկրներին Վաշինգտոնը վստահելի գործընկեր չի համարում, որպեսզի թերագնահատի նման հարցերը»։