Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված հստակ ջանքերի գործադրումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի բազմաոլորտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը: Շեշտվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:

Հոկտեմբերի 24-ին էլ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ընդունել էր Հայաստանի վարչապետը:

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն այցելել էր Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG