Հոկտեմբերի 7-ին սկված իսրայելի ու «Համաս»-ի արյունալի առճակատման ընթացքում հոկտեմբերի 23-ի առավոտյան դրությամբ զոհվել է ավելի քան 5 հազար պաղեստինցի, հաղորդել է պաղեստինյան անկլավի առողջապահության կառույցը: Վիրավորների թիվը գերազանցել է 15 հազարը:
«Իսրայելի ագրեսիայի մեկնարկից ի վեր սպանվածների թիվը հասել է 5087-ի, սպանվածներից 2055-ը երեխաներ են, 1119-ը՝ կին և 217-ը՝ տարեցներ: Վիրավորվել է 15 հազար 273 քաղաքացի»,- ասվում է առողջապահության ծառայության պաշտոնական սոցիալական ցանցում տեղադրված հաղորդագրության մեջ:
Իսրայելի կորուստների թիվը գերազանցել է 1400-ը, կան մի քանի հազար վիրավորներ, կան պաղեստինցիների կողմից պատանդառված քաղաքացիներ և գերեվարված զինծառայողներ:
Ենթադրվում է, որ Իսրայելը մոտ ապագայում ցամաքային գործողություն կիրականացնի Գազայի հատվածում: