Մատչելիության հղումներ

Օպերացիան Գազայում կարող է տևել մինչև երեք ամիս. Յոավ Գալանտ


Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, արխիվ:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, արխիվ:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելական բանակի առաջիկա ցամաքային գործողությունը Գազայի հատվածում կարող է մինչև երեք ամիս տևել և կդառնա վերջինը, եթե «Համաս»-ը պարտվի: Այդ մասին գրում է The Times of Israel-ը։

«Սա պետք է լինի վերջին ցամաքային գործողությունը Գազայի հատվածում այն պարզ պատճառով, որ դրանից հետո ՀԱՄԱՍ-ը պետք է գոյություն չունենա: Դա կտևի մեկ, երկու, երեք ամիս, բայց ի վերջո «Համաս»-ը կվերանա» - ասել է Գալանտը Թել Ավիվում Իսրայելի ռազմաօդային ուժերի բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ընթացքում:

«Նախքան հակառակորդը կբախվի զրահատեխնիկային և հետևակին, նա կտեսնի օդուժի ռումբերը»,- հավելել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG