Մատչելիության հղումներ

Իսրայելի հրասայլը սխալմամբ կրակ է արձակել եգիպտական դիրքի վրա


Իսրայելի բանակի հրասայլը:
Իսրայելի բանակի հրասայլը:

Իսրայելցի զինվորականները հոկտեմբերի 22-ին սխալմամբ կրակել են սահմանամերձ եգիպտական դիրքերից մեկի ուղղությամբ, դեպքի հանգամանքները պարզվում են։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակի տանկը պատահաբար կրակ է արձակել եգիպտական դիրքին՝ Քերեմ Շալոմ շրջանում, սահմանի մոտակայքում: Միջադեպի հանգամանքները հետաքննվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելցի զինվորականներն անմիջապես ներողություն են խնդրել այս միջադեպի համար։ Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք միջադեպի հետևանքով կան կորուստներ:

Քերեմ Շալոմը իսրայելական կիբուց է՝ գյուղական համայք, որը գտնվում է անմիջապես Գազայի հատվածի սահմանի մոտ և ոչ հեռու Եգիպտոսի սահմանից:

Բնակավայրի մոտ գտնվում է համանուն սահմանային անցակետը, որով նախքան հոկտեմբերի 7-ին մեկնարկած իսրայել-«Համաս» համամարտությունը Եգիպտոսից տարբեր ապրանքներ ու վառելիք են ուղարկվել Գազայի հատված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG