Մատչելիության հղումներ

«Պատերազմը կավարտվի», եթե «Համաս»-ը հանձնվի և ազատ արձակի պատանդներին. Իսրայելի զինվորական


Իսրայելի պաշտպանության բանակի երկու ներկայացուցիչներն անդրադարձել են այն հարցին, թե երբ տեղի կունենա ցամաքային հարձակումը:

Փոխգնդապետ Փիթեր Լենները BBC-ին ասել է, որ ժամանակի առումով հաշվի կառնվեն «Համաս»-ի կողմից պահվող տասնյակ պատանդներին ազատ արձակելու ջանքերը:

«Ցամաքային հարձակումը, եթե դա տեղի ունենա, կլինի լավագույն օպերատիվ ժամանակում»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը նշել է, որ «պատերազմը կավարտվի», եթե «Համաս»-ը հանձնվի և ազատ արձակի իրենց պատանդներին:

Եթե «Համաս»-ը հրաժարվի, «մենք հավանաբար ստիպված կլինենք մտնել և դա անել», հավելել է նա. - «Այս պատերազմի վերջնակետը կազմաքանդված «Համաս»-ն է, որը երբեք չի կարողանա սպառնալ որևէ իսրայելցի քաղաքացիական անձի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG