Ռուսաստանի և Չինաստանի նախագահները բանակցում են Պեկինում

Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինփին և Վլադիմիր Պուտին, արխիվ

Պեկինում մեկնարկել են ռուս-չինական բանակցությունները ընդլայնված կազմով: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Ժողովրդական ժողովների տանը, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:

ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են երկու փոխվարչապետներ, արտաքին գործերի, ֆինանսների, տնտեսական զարգացման, Կենտրոնական բանկի և այլ գերատեսչությունների, ինչպես նաև «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի, «Սբերբանկ»-ի և ՎՏԲ բանկի ղեկավարները:

Պուտինը երեկ է ժամանել Չինաստան՝ մասնակցելու «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովին, որի բացումը և հիմնական միջոցառումները նախատեսվում են այսօր: Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ հանդիպումներ է անցկացնում համաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին