Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Մոսկվայից տեսակապով ելույթ է ունեցել BRICS-ի գագաթնաժողովում։ Նա Հարավաֆրիկյան Հանրապետություն չի մեկնել, որտեղ կարող էր ձերբակալվել՝ Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն։
Դատարանը նրան ձերբակալելու օրդեր է տվել ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տարհանելու ռազմական հանցագործության համար։
Պուտինը իր ելույթում կրկնել է բազմիցս հայտնած դիրքորոշումը՝ Ուկրաինա ներխուժելու համար մեղադրելով Արևմուտքին ու Կիևին։
BRICS-ը այնտեղ ընդգրկած երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ու Հարավային Աֆրիկայի առաջին տառերից բաղկացած հապավումն է։