Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է հոկտեմբերին այցելել Պեկին։ Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Մոսկվայում անցկացվող ռուս-չինական խորհրդակցությունների ժամանակ։
«Հոկտեմբերին ակնկալում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ մանրակրկիտ բանակցությունները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պեկինում կայանալիք «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի շրջանակում», - ասել է Պատրուշևը։
Սի Ծինփինը այս տարվա մարտին պետական այց էր կատարել Մոսկվա։