Սեպտեմբերի19-ից ի վեր ՌԴ խաղաղապահ զորակազմը 21 դիտակետ է փակել Արցախում

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը սեպտեմբերի 19-ի ռազկամական գործողություններից ի վեր Արցախում ռուս խաղաղապահների 6 և 15 ժամանակավոր դիտակետեր է փակել Ասկերանի, Շուշայի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Խաղաղապահների գործունեության մասին երեկվա տեղեկագրում նշվում է, որ ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։

Թեև հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը, Կրեմլից հայտարարեցին՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում խաղաղապահներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով